| Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի կետ 42-ի և ՀՀ կառավարության 2019 թվականի հունվարի 31-ի N 62-Ն որոշման պահանջներով, համայնքի ավագանին՝ Ո Ր Ո Շ ՈՒ Մ   Է. 1. Համաձայնություն տալ ՀՀ պետական բյուջեից նպատակային հատկացումներ` ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների  զարգացմանն ուղղված սուբվենցիաներ ստանալու նպատակով Աշտարակ համայնքի կողմից ներկայացված ծրագրային հետևյալ հայտերին` 
Համայնքի երկրորդային փողոցների, բազմաբնակարան շենքերի բակերի  ասֆալտապատում, քայքայված հատվածների փոխարինում, կենտրոնական փողոցների գծանշման աշխատանքների իրականացում:Աշտարակ համայնքի հին շուկայի տարածքում պուրակի կառուցում: |