Հիմք ընդունելով Արման Մանուկյանի 11.04.2024թ. N 4108, Արման Զոհրաբյանի 19.04.2024թ. N 4491 և Խաչատուր Հարոյանի 02.05.2024թ. N 4877՝ արտադրական նշանակության շենք-շինությունների կառուցման հայտերը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետի և <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է ․ 1. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Ղազարավան բնակավայրի 02-068-0415-0007 ծածկագրով, Արման Ավետիսի Մանուկյանին սեփականության իրավունքով պատկանող 0,669հա գյուղատնտեսական նշանակության խոտհարքի նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` արդյունաբերական օբյեկտների /գյուղ․ արտադրանք վերամշակող տնտեսության կառուցման համար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Ոսկեվազ բնակավայրի 02-087-0231-0041 ծածկագրով, Արման Գրիգորի Զոհրաբյանին սեփականության իրավունքով պատկանող 0,04535հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի /արոտավայր/ նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական /չորանոցի կառուցման համար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
3. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի 02-001-0692-0028 ծածկագրով, Խաչատուր Մերուժանի Հարոյանին սեփականության իրավունքով պատկանող 0,25հա գյուղատնտեսական նշանակության վարելահողի նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` արդյունաբերական օբյեկտների /գյուղ․ արտադրանք վերամշակող տնտեսության կառուցման համար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
|