Հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2009թ. դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 21․04․2025թ․ N 2/փ-130 և 13․05․2025թ․ N 2/փ-150 դրական եզրակացությունները` Աշտարակ քաղաքում և Արուճ բնակավայրում գտնվող հողամասերի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին, ղեկավարվելով ՀՀ կառավարության 29.12.2011թ. N 1918-Ն և N 1920-Ն որոշումների, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է. 1. Հաստատել Աշտարակ համայնքի Արուճ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 02-022-0146-0001 ծածկագրից 0,10237հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական գործառնական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը բնակավայրերի հողեր նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության փոփոխությունը:
2. Հաստատել Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի վարչական սահմաններում գտնվող, քաղաքացու սեփականություն հանդիսացող 02-001-0670-0021 ծածկագրով 1,3371հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության /հնդավոր/ հողամասի նպատակային նշանակությունը բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության փոփոխությունը: |