Հիմք ընդունելով գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին 25/07/2025 N Կ-25072025-02-0195 որոշումը և Արամ Իսրաելյանի 29.07.2025թ. N 9774 դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, <Նորմատիվ իրավական ակտերի մասին> ՀՀ օրենքի 38.1 հոդվածի 1-ին կետի և 33-րդ հոդվածի 1 կետի 1 ենթակետի պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1. Աշտարակ համայնքի ղեկավարի 17.07.2025թ. թիվ 1873-Ա որոշման 1-ին կետը ճանաչել չեղյալ:
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն. Մուրադյան/
-Հատակագծերում կատարել նշումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: