Հիմք ընդունելով Տաճատ Մուրադյանի 17.10.2024թ. N 11741 շինարարության թույլտվություն տալու մասին դիմումը ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 19.03.2015թ. N 596-Ն որոշումների պահանջներով`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Տաճատ Մուրադյանի Անտառուտ բնակավայրի 02-010-0017-0007 ծածկագրով հողամասում տալ բնակելի տների, հենապատի և քարե պարսպի կառուցման թույլտվություն /շինարարության թույլտվությունը կցվում է/:
2. Կառուցապատողը շինարարական աշխատանքները սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է համայնքի ղեկավարին ներկայացնել N 2-5 ձևի տեղեկանք:
3. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն.Մուրադյան/:
- Սույն որոշման 1, 2 կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն: