Հիմք ընդունելով Էդիկ Ղոնաղչյանի 02-10-2025թ. N 13070 դիմումը, ժառանգությա իրավունքի վկայագիրը՝ տրված 25.02.1988թ. ս/մ 601, սեփականության իրավունքով պատկանող՝ Աշտարակ համայնքի, Աշտարակ քաղաքի 02-001-0049-0046 կադաստրային ծացկագրով, բնակելի կառուցապատման հողամասում 1957-1998 թվականներին կառուցված բնակելի տունը և օժանդակ շինությունները օրինական ճանաչելու մասին դիմումը, ղեկավարվելով <իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին> 2008 թվականի հուլիսի 19-ի ՀՀ օրենքի պահանջով, <Տեղական ինքնակառավարման մասին> օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 22 և 24 կետի պահանջներով նկատի ունենալով, որ հողամասում բնակելի տունը և օժանդակ շինությունները, որոնք կառուցվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք,
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1. Էդիկ Վաղինակի Ղոնաղչյանին /ծնվ.28.09.1949թ./, սեփականության իրավունքով պատկանող, Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի 02-001-0049-0046 կադաստրային ծածկագրով հողամասում՝ մինչև 2001թ. կառուցված՝ 168.1քմ մակերեսով բնակելի տունը /կառուցված 1957թ./, 10 քմ մակերեսով թոնրատունը /կառուցված 1957թ./, 11.1 քմ մակերեսով տնտեսական շինությունը /կառուցված 1957թ./, 147 քմ մակերեսով ջերմոցը /կառուցված 1985թ./ և 1.66 քմ մակերեսով պարիսպը /կառուցված 1998թ./, որը նրա կողմից փաստացի օգտագործվել է նաև մինչ 2001 թվականի մայիսի 15-ը/ ճանաչել օրինական՝ առանց օրինակամնացման համար սահմանված վճարի գանձման:
2. 02-001-0049-0046 ծածկագրով հողամասի և բնակելի տան հասցեն համարել՝
- Աշտարակ, ԱշտարակՀ. Շիրազի փողոց, N 16 բնակելի տուն:
3. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն. Մուրադյան/ Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ: