Հիմք ընդունելով Տիգրան Արշակյանի 05․09.2024թ. N 10012՝ բնակելի կառուցապատման հողամասին հասցե տալու մասին դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1. Աշտարակ համայնքի Ավան բնակավայրում գտնվող բնակելի կառուցապատման հողամասին /ծածկագիր՝ 02-012-0042-0012, 0,034 հա / տալ 3/1 համարը և հասցեն համարել`
- Աշտարակ համայնք, Ավան բնակավայր, 7-րդ փողոց, հողամաս N 3/1:
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն. Մուրադյան/
- Հատակագծերում կատարել նշումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: