Հիմք ընդունելով Սիրեկան Վարդգեսի Մկրտչյանի 01.04.2025թ N 3756 դիմումը, հատկացումով ձեռք բերված 02-028-0139-0003 ծածկագրով տնամերձ հողամասում մինչև 2001թ. կառուցված բնակելի տան և օժանդակ շինությունների նկատմամբ Սիրեկան Վարդգեսի Մկրտչյանի հատկացված սեփականության իրավունքը վերականգնելու մասին, ղեկավարվելով <Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին> ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 29.12.2005թ. N 2387-Ն որոշման պահանջներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ շենք-շինությունները կառուցված չեն ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում՝ ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում չեն հակասում քաղաքաշինական նորմերին և չեն առաջացնում սերվիտուտ՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1. Ճանաչել Սիրեկան Վարդգեսի Մկրտչյանի /ծնվ. 01.01.1963թ./, Գոհար Սիրեկանի Մկրտչյանի /ծնվ. 18.12.1986թ./, Վարդիշաղ Արմենակի Տոնոյանի /ծնվ. 26.02.1964թ/ և Վարդգես Սիրեկանի Տոնոյանի /ծնվ. 25.10.1988թ/ ընտանիքին հատկացված Աշտարակ համայնքի Բյուրական բնակավայրում գտնվող 02-028-0139-0003 կադաստրային ծածկագրով, տնամերձ հողամասում մինչև 2001թ. կառուցված 324.2քմ ընդհանուր մակերեսով բնակելի տան և օժանդակ շինությունների նկատմամբ:
2.Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնիններին /ժ/պ Վ․ Վարդանյան, Ա.Արամյան/
-Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ: