Այսօր: Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 164
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 4663-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Աշտարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, /0232/3-10-26, ashtarakmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 դեկտեմբերի 2024 թվականի N 4663-Ա

ԳՈՒՄԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Քննության առնելով՝ գույքահարկի, անշարժ գույքի հարկի և հողի հարկի /այսուհետև՝ հարկ/ ժամանակին չվճարված գումարները գանձելու մասին հարցը, պարզվեց որ, քաղաքացի Արմեն Մանվելի Թովմասյանը հանդիսանալով գույքահարկ, և հողի հարկ վճարող սուբյեկտ, չի կատարել հարկ վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ Աշտարակի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի ներկայացրած տեղեկանքների հիման վրա 2024 թվականի նոյեմբերի 1-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով հարուցվել է վարչական վարույթ, որը 2․12․2024թ․ թիվ 4515-Ա որոշմամբ երկարաձգվել է 10 օրով։ Արմեն Մանվելի Թովմասյանը չնայած <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի համաձայն` պատշաճ ծանուցվել էր վարչական վարույթի անցկացման վայրի և ժամանակի մասին, սակայն չէր ներկայացել վարչական վարույթի լսմանը։ Վարչարարության կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը. Արմեն Մանվելի Թովմասյանը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չի կատարել իրեն սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի հարկի, հողի հարկի գծով հարկային պարտավորությունները, որը կազմում է․ 1․ 02-058-0353-0037 կադաստրային ծածկագրով հողամասի 2024 թ․ համար, ապառք՝ 1,944 /հազար ինը հարյուր քառասունչորս/ ՀՀ դրամ և օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում 2021 թ․ համար առաջացած տույժ՝ 8 /ութ/ ՀՀ դրամ, ընդամենը՝ 1,952 /հազար ինը հարյուր հիսուներկու/ ՀՀ դրամ 2․ 02-058-0208-0015թ կադաստրային ծածկագրով հողամասի 2008-2020 թթ․ համար, օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում առաջացած տույժ՝ 7,911 /յոթ հազար ինը հարյուր տասնմեկ/ ՀՀ դրամ, ընդամենը՝ 7,911 /յոթ հազար ինը հարյուր տասնմեկ/ ՀՀ դրամ Նույն կադաստրային ծածկագրով հողամասի 2021-2024 թթ․ համար, ապառք՝ 7,316 /յոթ հազար երեք հարյուր տասնվեց/ ՀՀ դրամ և օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում 2021-2023 թթ․ համար առաջացած տույժ՝ 1,299 /հազար երկու հարյուր իննսունինը/ ՀՀ դրամ, ընդամենը՝ 8,615 /ութ հազար վեց հարյուր տասնհինգ/ ՀՀ դրամ 3․ 02-058-0220-0008 կադաստրային ծածկագրով հողամասի 2008-2020 թթ․ համար, օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում առաջացած տույժ՝ 23,508 /քսաներեք հազար հինգ հարյուր ութ/ ՀՀ դրամ, ընդամենը՝ 23,508 /քսաներեք հազար հինգ հարյուր ութ/ ՀՀ դրամ Նույն կադաստրային ծածկագրով հողամասի 2021-2024 թթ․ համար, ապառք՝ 21,320 /քսանմեկ հազար երեք հարյուր քսան/ ՀՀ դրամ և օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում 2021-2023 թթ․ համար առաջացած տույժ՝ 3,784 /երեք հազար յոթ հարյուր ութսունչորս/ ՀՀ դրամ, ընդամենը՝ 25,104 /քսանհինգ հազար հարյուր չորս/ ՀՀ դրամ 4․ 02-058-0018-0017 կադաստրային ծածկագրով հողամասի 2008-2020 թթ․ համար, օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում առաջացած տույժ՝ 7,679 /յոթ հազար վեց հարյուր յոթանասունինը/ ՀՀ դրամ, ընդամենը՝ 7,679 /յոթ հազար վեց հարյուր յոթանասունինը/ ՀՀ դրամ 02-058-0018-0017-001 կադաստրային ծածկագրով անհատական տան համար 2008-2016 թթ․ համար ապառք՝ 163,126 /հարյուր վաթսուներեք հազար հարյուր քսանվեց/ ՀՀ դրամ և օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում 2008-2016 և 2018 թթ․ համար առաջացած տույժ՝ 95,698 /իննսունհինգ հազար վեց հարյուր իննսունութ/ ՀՀ դրամ, ընդամենը՝ 258,824 /երկու հարյուր հիսունութ հազար ութ հարյուր քսանչորս/ ՀՀ դրամ Նույն կադաստրային ծածկագրով շինության և հողամասի 2021-2024 թթ․ համար, ապառք՝ 54,691 /հիսունչորս հազար վեց հարյուր իննսունմեկ/ ՀՀ դրամ և օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում 2021-2023 թթ․ համար առաջացած տույժ՝ 8,023 /ութ հազար քսաներեք/ ՀՀ դրամ, ընդամենը՝ 62,714 /վաթսուներկու հազար յոթ հարյուր տասնչորս/ ՀՀ դրամ 5․ 02-058-0221-0011 կադաստրային ծածկագրով հողամասի 2008-2017 թթ․ համար, օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում առաջացած տույժ՝ 58,081 /հիսունութ հազար ութսունմեկ/ ՀՀ դրամ, ընդամենը՝ 58,081 /հիսունութ հազար ութսունմեկ/ ՀՀ դրամ Նույն կադաստրային ծածկագրով հողամասի 2021-2024 թթ․ համար, ապառք՝ 49,624 /քառասունինը հազար վեց հարյուր քսանչորս/ ՀՀ դրամ և օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում 2021-2023 թթ․ համար առաջացած տույժ՝ 8,808 /ութ հազար ութ հարյուր ութ/ ՀՀ դրամ, ընդամենը՝ 58,432 /հիսունութ հազար չորս հարյուր երեսուներկու/ ՀՀ դրամ 6․ 02-058-0304-0094 կադաստրային ծածկագրով հողամասի 2008-2012 թթ․ համար, ապառք՝ 25,480 /քսանհինգ հազար չորս հարյուր ութսուն/ ՀՀ դրամ և օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում 2008-2015 և 2017 թթ․ համար առաջացած տույժ՝ 25,909 /քսան հինգ հազար ինը հարյուր ինը/ ՀՀ դրամ, ընդամենը՝ 51,389 /հիսունմեկ հազար երեք հարյուր ութսունինը/ ՀՀ դրամ Նույն կադաստրային ծածկագրով հողամասի 2022-2024 թթ․ համար, ապառք՝ 16,221 /տասնվեց հազար երկու հարյուր քսանմեկ/ ՀՀ դրամ և օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում 2022-2023 թթ․ համար առաջացած տույժ՝ 2,287 /երկու հազար երկու հարյուր ութսունյոթ/ ՀՀ դրամ, ընդամենը՝ 18,508 /տասնութ հազար հինգ հարյուր ութ/ ՀՀ դրամ 7․ 02-058-0018-0060 կադաստրային ծածկագրով հողամասի համար 2021-2024 թթ․ համար, ապառք՝ 11,194 /տասնմեկ հազար հարյուր իննսունչորս/ ՀՀ դրամ և օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում 2021-2023 թթ․ համար առաջացած տույժ՝ 1,642 /հազար վեց հարյուր քառասուներկու / ՀՀ դրամ, ընդամենը՝ 12,836 /տասներկու հազար ութ հարյուր երեսունվեց/ ՀՀ դրամ 8․ 02-058-0208-0015 կադաստրային ծածկագրով հողամասի 2021-2024 թթ․ համար, ապառք՝ 7,316 /յոթ հազար երեք հարյուր տասնվեց/ ՀՀ դրամ և օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում 2021-2023 թթ․ համար առաջացած տույժ՝ 1,299 /հազար երկու հարյուր իննսունինը/ ՀՀ դրամ, ընդամենը՝ 8,615 /ութ հազար վեց հարյուր տասնհինգ/ ՀՀ դրամ 9․ 02-058-0319-0025 կադաստրային ծածկագրով հողամասի 2024 թ․ համար, ապառք՝ 11,638 /տասնմեկ հազար վեց հարյուր երեսունութ/ ՀՀ դրամ և օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում 2021 և 2024 թթ․ համար առաջացած տույժ՝ 46 /քառասունվեց/ ՀՀ դրամ, ընդամենը՝ 11,684 /տասնմեկ հազար վեց հարյուր ութսունչորս/ ՀՀ դրամ

Վարչական ակտ ընդունելու հիմնավորումները.

ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն` յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ: Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերի` համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված կարգով կազմակերպում է տեղական հարկերի, տուրքերի և վճարների, համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողերի, համայնքի սեփականություն հանդիսացող գույքի վարձավճարների գանձումն ու վերահսկումը: Տեղական հարկերը, տուրքերը և վճարները չվճարող անձանց նկատմամբ oրենքով սահմանված կարգով կիրառում է համապատասխան միջոցներ: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետով, ՀՀ Հարկային օրենսգրքի 3-րդ, 4-րդ, 397-րդ, 400-րդ, 401-րդ հոդվածներով և 447-րդ հոդվածի 1.1-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածով, և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետով, 34-րդ, 53-րդ, 58-60-րդ և 89-րդ հոդվածներով՝

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Ե Մ․

1. Արմեն Մանվելի Թովմասյանից հօգուտ Աշտարակ համայնքի բյուջեի գանձել 615,852 /վեց հարյուր տասնհինգ հազար ութ հարյուր հիսուներկու/ ՀՀ դրամ որը վճարել

1․ 148,568 /հարյուր քառասունութ հազար հինգ հարյուր վաթսունութ/ ՀՀ դրամ 900445124176 հաշվի համարին։

2․ 208,460 /երկու հարյուր ութ հազար չորս հարյուր վաթսուն/ ՀՀ դրամ 900445004972 հաշվի համարին։

3․ 258,824 /երկու հարյուր հիսունութ հազար ութ հարյուր քսանչորս/ ՀՀ դրամ 900445002307 հաշվեհամարին։

2. Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով` Աշտարակ համայնքի ղեկավարին կամ դատական կարգով ՀՀ վարչական դատարանին` երկամսյա ժամկետում։

3. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով, այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արմեն Մանվելի Թովմասյանին իրազեկելու հաջորդ օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am-ի կամ համայնքապետարանի տեղեկագրում հրապարակելու միջոցով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՇԱՆԹ ՎԱՀԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝
Գրանցող



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner