Հիմք ընդունելով Սպարտակ Մուրադյանի ներկայացուցիչ Ազատ Հովհաննիսյանի 05.05.2025թ. N 5291, Գևորգ Խուդոյանի 20.05.2025թ. N 6089, Գոհար Բեգլարյանի 22.05.2025թ. N 6252 և Գարեգին Գևորգյանի ներկայացուցիչ Լուսինե Տոնյանի 22.05.2025թ. N 6243՝ արտադրական նշանակության շենք-շինությունների կառուցման հայտերը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետի և <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է. 1. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Ղազարավան բնակավայրի 02-068-0417-0059 ծածկագրով, Գևորգ Վազերի Խուդոանին սեփականության իրավունքով պատկանող 0,126հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասի /այլ հողատեսք/ նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական /անասնապահական տնտեսության կառուցման համար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Ոսկեվազ բնակավայրի 02-087-0231-0015 ծածկագրով, Սպարտակ Ստեփանի Մուրադյանին, Արուսյակ և Քրիստինե Սպարտակի Մուրադյաններին և Ազատուհի Վաչագանի Սահակյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող 0,49753հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասի /վարելահող/ հողամասի նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական օբյեկտների /չորանոցների կառուցման համար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
3. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Բազմաղբյուր բնակավայրի 02-024-0113-0001 ծածկագրով, Գոհար Սամվելի Բեգլարյանին սեփականության իրավունքով պատկանող 1,19հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասից 0,0558հա հողամասի /կորիզավոր/ նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` արդյունաբերական օբյեկտների /գյուղ. արտադրանք վերամշակող տնտեսության կառուցման համար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
4. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի 02-001-0747-0047 ծածկագրով, Գարեգին Հարությունի Գեվորգյանին, Ռիմա Ռազմիկի Հովսեփյանին, Մարինե Հարությունի Գևորգյանին և Թամարա Գարեգինի Գևորգյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող 0,3287հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասից 0,1571հա հողամասի /կորիզավոր/ նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական օբյեկտների /սառնարանային պահպանության տնտեսության կառուցման համար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը: |