Հիմք ընդունելով Կարապետ Խուդավերդյանի 12.08.2024թ. N 8939 դիմումը, ղեկավարվելով <իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին> ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 29.12.2005թ. N 2387-Ն որոշման պահանջներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ բնակելի տունը կառուցված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60 հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում չի հակասում քաղաքաշինական նորմերին և չի առաջացնում սերվիտուտ՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ 1. Ճանաչել Կարապետ Առաքելի Խուդավերդյանի /ծնվ. 19.01.1971թ./ սեփականության իրավունքը, Աշտարակ համայնքի Կարբի բնակավայրի, ըստ կադաստրային քարտեզի 02-058-0128-0010 ծածկագրով տնամերձ հողամասում մինչև 2001թ. կառուցված 107.73քմ բնակելի տան և պարսպի նկատմամբ: 2.Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնիններին /Ն. Մուրադյան/ Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ: