Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է. 1. Ստեղծել «Աշտարակ համայնքի Արտաշավանի թիվ 19 Կակաչ մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն:
2. Հաստատել «Աշտարակ համայնքի Արտաշավանի թիվ 19 Կակաչ մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը` համաձայն հավելվածի 1-ի:
3. Հաստատել համայնքային ոչ առևտրային կազմակերպության կառուցվածքը, աշխատակիցների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն հավելվածի 2-ի:
4. «Աշտարակ համայնքի Արտաշավանի թիվ 19 Կակաչ մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան յուրաքանչյուր սանի կրթության կազմակերպումն է նախադպրոցական կրթական ծրագրեր իրականացնելու միջոցով, նպատակը՝ յուրաքանչյուր սանի, այդ թվում՝ կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, զարգացման առանձնահատկություններին համապատասխան կրթական գործընթացին առավելագույն մասնակցության և նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչով սահմանված արդյունքների ապահովումն է։
5. «Աշտարակ համայնքի Արտաշավանի թիվ 19 Կակաչ մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրակցել մարզ Արագածոտն, համայնք Արտաշավան 2-րդ փողոց 2-րդ փակուղի 2 հասցեի անշարժ գույքը:
6. Ապահովել «Աշտարակ համայնքի Արտաշավանի թիվ 19 Կակաչ մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության հաշվառումն իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
|