Հիմք ընդունելով <<ԱԿԲԱ ԲԱՆԿ>> ԲԲԸ-ի գործառնական կառավարման գծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Ն. Հովհաննիսյանի 20.11.2024թ. թիվ 22-247՝ <<ԱԿԲԱ ԲԱՆԿ>> ԲԲԸ-ի սեփականությունը հանդիսացող բանկոմատը Աշտարակ համայնքին նվիրելու մասին գրությունը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի և <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է.
1. Համաձայնություն տալ Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի Ն. Աշտարակեցու հրապարակում գտնվող /կադաստրային ծածկագիր՝ 02-001-0167-0078/, <<ԱԿԲԱ ԲԱՆԿ>> ԲԲԸ-ի սեփականությունը հանդիսացող անշարժ գույքը /բանկոմատ/ նվիրատվությամբ ձեռք բերելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Սույն որոշման 1-ին կետով նախատեսված գործընթացի ավարտից հետո համաձայնություն տալ նշված անշարժ գույքը քանդելու համայնքի ղեկավարի առաջարկության վերաբերյալ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: