Այսօր: Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 170
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 9
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՎԱՐՈՒԺԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աշտարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2020 թվականի N_
ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՀԱՆՁՆՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՑԱՆԿԻՑ ԴՈՒՐՍ ՄՆԱՑԱԾ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ  694-039 ծածկագրով գյուղատնտեսական նշանակության հողամասը ՀՀ կառավարության 07.09.2006թ. N1398-Ն որոշմամբ համայնքին հանձնված հողամասերի ցանկից դուրս է մնացել, սակայն համայնքի վարչական սահմանների ճշգրտման արդյունքում պարզվել է, որ վերը նշված հողատարածքը իրականում հանդիսանում է համայնքային սեփականություն, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 67-70 հոդվածների, <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 18 հոդվածի 21 կետի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀԿԱԱԳԿՊԿ-ի նախագահի 01.06.2010թ. N 186-Ն հրամանով հաստատված կադաստրային հատակագծերում և քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման հրահանգը, համայնքի ավագանին `

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է.

 

1. Համայնքի վարչական տարածքում գտնվող, 694-039 ծածկագրով   գյուղատնտեսական նշանակության հողամասից 0,044հա արոտավայրը ճանաչել համայնքային սեփականություն:

2.Հավանություն տալ 694-039 ծածկագրով հողամասից 0,044հա գյուղատնտեսական նշանակության արոտավայրը աճուրդ-վաճառքով օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը, մեկնարկային գինը՝  կադաստրային արժեքի 100%-ը:  


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Նախագիծ կազմող ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner