Հիմք ընդունելով Տիգրան Ավագյանի 17.07.2024թ. թիվ 8020 դիմումը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Արագածոտն մարզի Աշտարակ համայնքի կամավոր խնդիրների, կամավոր խնդիրներին ուղղված սեփական լիազորությունների և դրանց լուծման իրականացման կարգի 3-րդ կետի 3-րդ ենթակետի և <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է. 1. Համաձայնություն տալ Աշտարակ համայնքի Ոսկեվազ բնակավայրի 3-րդ փ․, 1 նրբ․, թիվ 23 տան բնակիչ, Տիգրան Վահանի Ավագյանին 250 000 /երկու հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամի չափով ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |