Հիմք ընդունելով էդիկ Վաղինակի Ղոնաղչյանի լիազորված անձ՝ Սարգիս Հարությունի Սեթոյանի 23.12.2024թ. թիվ 14722 դիմումի, ըստ օրենքի ժառանգության իրավունքի 13.12.2024թ. /ԳՄ 7850/ վկայագրի և ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, <Ինքնակամ կառուցված շենքների, շինությունների և ինքնակամ զբաղեցրած հողամասերի իրավական կարգավիճակի մասին> 2002թ. դեկտեմբերի 26-ի ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ կետի ա) ենթակետի պահանջներով, նկատի ունենալով, որ Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքում էդիկ Վաղինակի Ղոնաղչյանի ընտանիքին հատկացված 0.25 հա խաղողի այգու փոխարեն փաստացի տիրապետվող /ծածկագիր 02-001-0574-0001/ 0․2660 հա հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, այն ընդգրկված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության, ինչպես նաև հնագիտական պատմամշակույթային հողերի պահպանման գոտիներում և այդ հողամասի նկատմամբ էդիկ Վաղինակի Ղոնաղչյանի սեփականության իրավունքի ճանաչումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի առաջացնում սերվիտուտ`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1.Ճանաչել էդիկ Վաղինակի Ղոնաղչյանին /ծնվ. 28.09.1949թ/, Վաղինակ Էդիկի Ղոնաղչյանի /ծնվ. 29.06.1979թ/, Նարինե էդիկի Ղոնաղչյանի /ծնվ. 20.04.1981թ/, Նելլի էդիկի Ղոնաղչյանի /ծնվ. 20.04.1981թ/ սեփականության իրավունքը ըստ Աշտարակ քաղաքի կադաստրային քարտեզի 02-001-0574-0001 կադաստրային ծածկագրով 0․2660 հա փաստացի օգտագործվող գյուղատնտեսական նշանակության խաղողի այգի հողամասի նկատմամբ:
2.Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն. Մուրադյան/
-Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ: