Ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի պահանջներով`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԵՄ
1. Աշտարակ համայնքի Օշական բնակավայրում գտնվող, 02-113-0070-0041 ծածկագրով համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության 0․0012 հա բնակելի կառուցապատման հողամասի գործառնական նշանակությունը, առանց հողամասի նպատակային նշանակության փոփոխության համարել փոփոխված, որպես հասարակական կառուցապատման:
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն. Մուրադյան/
- Հողային հաշվեկշռում կատարել համապատասխան ուղղումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: