Այսօր: Չորեքշաբթի, 15 Հունվարի 2025թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 250
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



14 հունվարի 2025 թ.

ՀՐԱՉՅԱ, ՀԱՍՄԻԿ ԵՎ ՀՈՎԻԿ ԶԱՎԵՆԻ ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆՆԵՐԻ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՄԲ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին 07/01/2025 N Կ-07012025-02-0081 որոշմը, ինչպես նաև Հրաչյա Զավենի Մուսայելյանի լիազորված անձ՝ Տիգրան Խուրշուդյանի 10.01.2025թ․ N 196 դիմումը՝ ըստ օրենքի ժառանգության իրավունքի /18.10.2024թ. ԳՄ 36360, 36361 և 36362/ վկայագրերը, ղեկավարվելով <Նորմատիվ իրավական ակտերի մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 34 հոդվածի և <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 24 կետի և <իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին> 2008 թվականի հուլիսի 19-ի ՀՀ օրենքի պահանջներով` նկատի ունենալով, որ 02-106-0118-0017 ծածկագրով 0.0495 հա հողամասում կառուցած ավտոտնակը և բաց պատշգամբը որոնք կառուցվել են 1985թ., դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ

1. Ճանաչել Հրաչյա Զավենի Մուսայելյանի /ծնվ․ 06․08․1961թ․/, Հասմիկ Զավենի Մուսայելյանի /ծնվ․ 21․02․1968թ․/ և Հովիկ Զավենի Մուսայելյանի /ծնվ․ 03․06․1958թ․/ ժառանգությամբ ձեռք բերված Աշտարակ համայնքի, Տեղեր բնակավայրում գտնվող, 02-106-0118-0017 ծածկագրով հողամասում մինչև 2001թ. մարտի 15-ը կառուցված՝ 69.02քմ մակերեսով ավտոտնակի 63․4 /կառուցված 1985թ./ նկատմամբ:

2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն. Մուրադյան/

- Սույն որոշման 1 կետի հանձնարարականն ընդունել ի գիտություն:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner