Հիմք ընդունելով Աշտարակ համայնքի ավագանու 11.09.2024թ. թիվ 106-Ա որոշումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1. Համայնքային սեփականություն հանդիսացող Օրգով բնակավայրում 2023-24թթ․ կառուցված d=57մմ=3096մ, d=76մմ=1380մ, d=89մմ=2882մ, d=108մմ=320մ, d=133մմ=210մ, d=159մմ=110մ /անշարժ գույքի սեփականության իրավունքի N 06062024-02-0006 վկայական/ գազատարն անհատույց օգտագործման իրավունքով,շահագործման նպատակով հանձնել <<Գազպրոմ Արմենիա>> ՓԲԸ-ին և կնքել համապատասխան պայմանագիր։
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն. Մուրադյան/
- Սույն որոշման 1-ին կետն ընդունել ի գիտություն: