Հիմք ընդունելով Մարտին Խաչատրյանի լիազորված անձ՝ Գրիգոր Ղազարյանի 07.10.2024թ. N 11315՝ անշարժ գույքին հասցե տալու մասին դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1. Համայնք Աշտարակ, Օշական բնակավայրում գտնվող անշարժ գույքին /ծածկագիր՝ 02-113-0118-0026/ տալ 5/2 համարը և հասցեն համարել`
- Աշտարակ համայնք, Օշական բնակավայր , Դպրոցական փողոց, 2-րդ փակուղի, N 5/2 հողամաս:
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն. Մուրադյան/
-Հատակագծերում կատարել նշումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: