Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է. 1. Ուսումնական տարվա ընթացքում նախադպրոցական ուսումնական հաստատություններում կազմակերպվող բոլոր միջոցառումների համար, ըստ անհրաժեշտության, համապատասխան խմբի ծնողական խորհրդի նախագահի դիմումի առկայության դեպքում տրամադրել մինչև 100․000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ գումար։
2. Սույն որոշման ընդունումից հետո մեկամսյա ժամկետում համայնքի ղեկավարի կողմից սահմանվում է համապատասխան կարգը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |