Հիմք ընդունելով Մանվել Բադալյանի 01․07․2025թ․ N 8413 դիմումը և գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին 06/06/2025թ. N Կ-06062025-02-0137 որոշումը և նկատի ունենալով այն հանգամանքը, որ N 2 ավտոտնակը կառուցվել է 2023թ-ին, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի և <Նորմատիվ իրավական ակտերի մասին> ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներով.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ․
1. Աշտարակ համայնքի ղեկավարի 20.01.2025թ. N 153-Ա որոշման 1-ին կետում կատարել փոփոխություն և ընդունել նոր խմբագրությամբ.
<< 1․ Մանվել Երջանիկի Բադալյանին, Սվետլանա Շիրինի Բադալյանին, Գևորգ Մանվելի Բադալյանին և Անահիտ Մանվելի Բադալյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող, Աշտարակ համայնքի Նոր Եդեսիա բնակավայրի 10-րդ փողոց N 16 հասցեում 2020 թվականին կառուցված /հաշվառման ծածկագիր 2023UWUUCT/ բնակելի տան 10.4քմ արտաքին մակերեսով ինքնակամ մասը, 61.2քմ արտաքին մակերեսով անասնաշենքը և 5.48քմ մակերեսով պարիսպը ճանաչել օրինական և բնակելի տան, անասնաշենքի և պարիսպի օրինականացման համար համայնքային բյուջեի համապատասխան հաշվին վճարել 37 466 /երեսունյոթ հազար չորս հարյուր վաթսունվեց/ ՀՀ դրամ: >>
2.Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնիններին /ժ/պ Վ․ Վարդանյան, Ա.Արամյան/
- Սույն որոշման 1 կետի հանձնարարականն ընդունել ի գիտություն։