Այսօր: Երկուշաբթի, 12 Մայիսի 2025թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 176
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 1284-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Աշտարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, /0232/3-10-26, ashtarakmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 մայիսի 2025 թվականի N 1284-Ա

ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՇՏԱՐԱԿ ՔԱՂԱՔԻ ԱՐՏԱԿԻ ՓՈՂՈՑ N 9/5 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՎՏՈՏՆԱԿԻ ԵՎ ԱՎՏՈՏՆԱԿՈՎ ԾԱՆՐԱԲԵՌՆՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՕՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Մամիկոն Մարաբյանի 08.04.2025թ. N 4063 դիմումը՝ ինքնակամ կառուցած և օրինական ճանաչված ավտոտնակը գնելու վերաբերյալ համայնքապետարանի կողմից արված առաջարկությանը համաձայնություն տալու մասին, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի N 912-Ն /ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման մասին կարգի IV բաժին/ որոշման պահանջներով, և <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով, նկատի ունենալով, որ նշված ավտոտնակի համար սահմանված կարգով առանձնացված 30.1 քմ հողամասը /ծածկագիր` 02-001-0263-0043/ չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամաս,

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.

1. Աշտարակ համայնքի, Աշտարակ քաղաքի, Արտակի փողոց, N 9/5 հասցեում գտնվող, /ծածկագիր 02-001-0263-0043/ համայնքային սեփականություն հանդիսացող /սեփ. վկայական` N 18032025-02-0043/ 30.1քմ արտաքին մակերեսով ավտոտնակը սահմանված գնով, իսկ ավտոտնակով ծանրաբեռնված 30.1քմ հողամասը ուղղակի վաճառքով /կադաստրային արժեքով/ օտարել կառույցն իրականացրած Մամիկոն Մարաբյանին /անձ. AU0230402/:

2. Վաճառքի գինը ավտոտնակի համար կազմում է՝ 30.1 x 1969=59267 /հիսունինը հազար երկու հարյուր վաթսունյոթ/ ՀՀ դրամ Հողամասի համար՝ 30.1 x 4441.8=133698 /մեկ հարյուր երեսուներեք հազար երեք հարյուր իննսունութ/ ՀՀ դրամ Ընդամենը 59267+133698=192965 /մեկ հարյուր իննսուներկու հազար ինը հարյուր վաթսունհինգ/ ՀՀ դրամ:

3. Գնման նախապատվության առաջարկն ընդունելուց հետո 30-օրյա ժամկետում օրինականացված ավտոտնակի և դրա համար սահմանված կարգով առանձնացված հողամասի վաճառքի գները չվճարելու դեպքում հարցին ընթացք կտրվի գործող օրենսդրությանը համապատասխան:

4. Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժիններին /Ն. Մուրադյան, Ա. Արամյան/ - Սույն որոշման 1, 2, 3 կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝
Գրանցող



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner