Հիմք ընդունելով Արտակ Առաքելյանի 09.06.2025թ. N 7214՝ անշարժ գույքին հասցե տալու մասին դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1. Համայնք Աշտարակ, Կոշ բնակավայրում գտնվող անշարժ գույքին /ծածկագիր՝ 02-061-0022-0002/ տալ 4/1 համարը և հասցեն համարել`
- Աշտարակ համայնք, Կոշ բնակավայր, 19-րդ փողոց, 1-ին փակուղի, 4/1 բնակելի տուն:
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն.Մուրադյան/
-Հատակագծերում կատարել նշումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: