Հիմք ընդունելով Հիմք ընդունելով 05.03.2024թ N2583 դիմումը՝ Մարտիրոս Անդրանիկի Ավետիսյանին, Մարգարիտ Անդրանիկի Ավետիսյանին և Մարինե Ավետիսի Ավետիսյանին ժառանգությամբ ձեռք բերված 02-020-0102-0025, 02-020-0113-0063 և 02-020-0113-0005 ծածկագրերով հատկացված 0.10հա, 0․25հա գյուղատնտեսական նշանակության վարելահող և 0․10հա խոտհարք /հիմք հողհատկացման քաղվածք/ հողամասերից՝ 0․10հա խոտհարքը և 0․09737հա վաարելահողը ցածրարժեք հողատեսքից բարձրարժեք պտղատու կորիզավոր այգու փոխադրելու վերբերյալ, ինչպես նաև ըստ օրենքի ժառանգության իրավունքի /27․02․2010թ․ ՍՄ1089 և 03․10․2024թ․ ՍՄ7678/ վկայագրերը, հողամասերի փաստացի կատարված չափագրությունները և Աշտարակի համայնքապատկան հողերի օգտագործման և պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող հանձնաժողովի 25.11.2024թ. թիվ 132 արձանագրությունը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 17.09.2009թ թիվ 1066-Ն որոշման 7-րդ կետի, և <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1.Մարտիրոս Անդրանիկի Ավետիսյանին /ծնվ.23.11.1968թ./, Մարգարիտ Անդրանիկի Ավետիսյանին /ծնվ.27.12.1960թ./ և Մարինե Ավետիսի Ավետիսյանին /ծնվ.26.08.1986թ./ ժառանգության իրավունքով ձեռք բերված Աշտարակ համայնքի Արտաշավան բնակավայրում գտնվող 02-020-0113-0063 և 02-020-0113-0005 ծածկագրերում ըստ կադաստրային քարտեզների 0․19737հա վարելահողը ցածրարժեք հողատեսքից փոխադրել բարձրարժեք պտղատու կորիզավոր այգու՝ առանց հողի հարկային պարտավորությունից ազատելու:
2.Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսգիտական և գնումների բաժիններին /Ն. Մուրադյան, Ա. Արամյան/
-Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություն և գրանցումներ, սույն որոշման մասին տեղեկացնել ՀՀԱԳԿԿ անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանմանը: