Այսօր: Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 170
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 6
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՄԵՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աշտարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2018 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՈՐՈՇ ՀՈՂԱՄԱՍԵՐ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Ղուկաս Հարությունյանի 29.11.2018թ. N 1412, Իրինա Դանիելյանի 17.12.2018թ. N 1532 և Անուշ Էլոյանի 24.12.2018թ. N 1611 դիմումները,համայնքի ղեկավարի առաջարկությունը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 481 հոդվածի, ՀՀ կառավարության 12.04.2001թ. N286 որոշմամբ հաստատված կարգի 46.2 կետի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1 կետի 21-րդ ենթակետի դրույթներով, համայնքի ավագանին`

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է.

 

1.Թույլատրել Աշտարակ քաղաքի Բագավան թաղամաս, N 10 շենքի հարևանությամբ գտնվող, 461-025 ծածկագրից 20քմ բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը ավտոտնակ կառուցելու համար կառուցապատման իրավունքով /առանց մրցույթի/ Ղուկաս Հարությունյանին տրամադրելու 20 տարի ժամկետով` տարեկան 15000 /տասնհինգ հազար/ ՀՀ դրամ վճարով:

 2.Թույլատրել Աշտարակ քաղաքի Երևանյան փողոց, N 55 բնակելի տան հարևանությամբ գտնվող, 088-009 և 088-010 ծածկագրերից 13,7քմ բնակավայրերի նշանակության ընդհանուր օգտագործման հողամասը առևտրի տաղավար տեղադրելու համար կառուցապատման իրավունքով /առանց մրցույթի/ Իրինա Դանիելյանին տրամադրելու 15 տարի ժամկետով` տարեկան 13700 /տասներեք հազար յոթ հարյուր/ ՀՀ դրամ վճարով:

3.Թույլատրել Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոց, N 34 շենքի հարևանությամբ գտնվող, 843-008 ծածկագրից 20քմ բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը ավտոտնակ կառուցելու համար կառուցապատման իրավունքով /առանց մրցույթի/ Անուշ Էլոյանին տրամադրելու 20 տարի ժամկետով` տարեկան 15000 /տասնհինգ հազար/ ՀՀ դրամ վճարով:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՄԵՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner