Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է.
1.Համաձայնություն տալ Հայաստանի Տարածքային Զարգացման Հիմնադրամի /ՀՏԶՀ/ կողմից իրականացվող Սոցիալական Ներդրումների և Տեղական Զարգացման /ՍՆՏԶ/ ԼՖ ծրագրի բաղադրիչ 2-ին Աշտարակ խոշորացված համայնքի մասնակցելուն՝ Աշտարակ խոշորացված համայնքի կոմունալ ծառայությունների բարելավման ծրագրով:
2. Համաձայնություն տալ ՀՏԶՀ ՍՆՏԶ ԼՖ ծրագրին բաղադրիչ 2-ին մասնակցելու նպատակով նախաձեռնող և աշխատանքային խմբեր /անդամներով/ ձևավորելուն՝ համաձայն հավելված 1-ի և հավելված 2-ի:
3. Առաջարկի հաստատման դեպքում կատարել 5% ներդրում՝ ՍՆՏԶ ԼՖ Ծրագրի պահանջներին համապատասխան:
4. Ծրագրի իրականացման դեպքում վերականգնված ենթակառուցվածքի շահագործման և պահպանման անհրաժեշտ ծախսերը ներառել համայնքի բյուջեում:
5. Հանձնարարել համայնքապետարանին պատրաստել և ՀՏԶՀ-ին ներկայացնել համապատասխան առաջարկ՝ Ծրագրին մասնակցելու վերաբերյալ:
6. Վերականգնված ենթակառուցվածքը չօտարել, չսեփականացնել կամ չօգտագործել այլ նպատակներով ծրագրի ավարտից հետո 15 տարվա ընթացքում:
7. Լիազորել նախաձեռնող խմբի անդամներին՝ Սոցիալական Ներդրումների և Տարածքային Զարգացման Ծրագրի բաղադրիչ 2-ի առաջարկը ներկայացնել ՀՏԶՀ-ին:
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
|