Հիմք ընդունելով Ազատ Մուրադյանի 23.09.2022թ. N 4676՝ բնակելի տանը և տնամերձ հողամասին հասցե տալու մասին դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1. Համայնք Աշտարակ Ագարակ բնակավայրում գտնվող տնամերձ հողամասին /ծածկագիր՝ 02-004-0013-0022 0.082 հա / տալ 3 համարը և հասցեն համարել`
- Աշտարակ համայնք, Ագարակ բնակավայր, 12-րդ փողոց, 1-ին փակուղի, հողամաս N 3:
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ս. Թումասյան/
-Հատակագծերում կատարել նշումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: