Հիմք ընդունելով Խաչիկ Բունիաթյանի 19.11.2024թ. N 13038 դիմումը և Աշտարակ համայնքի ավագանու 11.12.2024թ. N 153-Ա որոշումը, նկատի ունենալով այն հանգամանքը, որ օտարվող հողամասն արտաքին պարագծով 60 տոկոսով պարփակված է ընդլայնվող հողամասերով, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ մասի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 26.05.2016թ. N 550-Ն որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետի պահանջներով,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի Ն. Աշտարակեցու փողոց N 3/7 հասցեում գտնվող, 02-001-0191-0087 ծածկագրով համայնքային սեփականություն հանդիսացող 106,4քմ բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողամասը ուղղակի վաճառքով՝ 900 000 /ինը հարյուր հսզար/ ՀՀ դրամ արժեքով օտարել կից, ընդլայնվող 02-001-0191-0006 և 02-001-0191-0074 ծածկագրերով բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողամասերի սեփականատեր Խաչիկ Վազգենի Բունիաթյանին:
2. Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժիններին /Ն․ Մուրադյան, Ա. Արամյան/
- Սույն որոշման 1 կետի հանձնարարականն ընդունել ի գիտություն: