Հիմք ընդունելով Ազատ Մուրադյանի 23.09.2022թ. N 4676՝ բնակելի տանը և տնամերձ հողամասին հասցե տալու մասին դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1. Համայնք Աշտարակ Ագարակ բնակավայրում գտնվող բնակելի տանը և տնամերձ հողամասին /ծածկագիր՝ 02-004-0017-0038 0.141 հա / տալ 8 համարը և հասցեն համարել`
- Աշտարակ համայնք, Ագարակ բնակավայր, 18-րդ փողոց, բնակելի տուն N 8:
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ս. Թումասյան/
-Հատակագծերում կատարել նշումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: