Ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2011թ N 1920-Ն որոշման պահանջներով`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԵՄ.
1. Աշտարակ համայնքի Օշական բնակավայրի Մ․ Մաշտոցի փողոց N 107/9 հասցեում գտնվող, 02-113-0070-0041 ծածկագրով համայնքային սեփականություն հանդիսացող 0.0012հա բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասի գործառնական նշանակությունը առանց հողամասի նպատակային նշանակության փոփոխության համարել փոփոխված որպես հասարակական կառուցապատման:
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /ժ/պ Վ․Վարդանյան/
- Հողային հաշվեկշռում կատարել համապատասխան ուղղումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: