Հիմք ընդունելով գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին 12/02/2024 N Կ-12022024-02-0080 որոշումը և Սեդրակ Փիլոյանի լիազորված անձ՝ Արթուր Սահակյանի 04.03.2024թ. N 2556՝ անշարժ գույքին հասցե տալու մասին դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման և <Նորմատիվ իրավական ակտերի մասին> ՀՀ օրենքի 38.1 հոդվածի 1-ին կետի և 33-րդ հոդվածի 1 կետի 1 ենթակետի պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1. Համայնք Աշտարակ ք. Աշտարակում գտնվող անշարժ գույքին /ծածկագիր 02-001-0058-0013/ տալ 99/2 համարը և հասցեն համարել`
- Աշտարակ համայնք, ք. Աշտարակ, Պ. Պռոշյան փողոց, բնակելի տուն N 99/2:
2. Աշտարակ համայնքի ղեկավարի 25.10.2023թ. թիվ 3369-Ա որոշումը ճանաչել չեղյալ:
3.Աշտարակ համայնքի ղեկավարի 05.02.2024թ. թիվ 380-Ա որոշման մեջ 1-ին կետում գրված Աշտարակ քաղաք, Պ. Պռոշյան փողոց, 101/4 բնակելի տուն հասցեում բառերը փոխարինել Աշտարակ քաղաք, Պ. Պռոշյան փողոց, 99/2 բնակելի տուն հասցեում բառերով:
4. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն. Մուրադյան/
-Հատակագծերում կատարել նշումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: