Հիմք ընդունելով Աշտարակի համայնքի ավագանու 11.11.2024թ. N 139-Ա որոշում, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ կետի և ՀՀ հողային օրենսգրքի 76-80 հոդվածների պահանջներով, հաշվի առնելով այն, որ Դ. Ստեփանյանը 22.01.2025թ. հայտ է ներկայացրել մրցույթային հանձնաժողովին` Աշտարակ համայքի 02-080-0120-0098 ծածկագրում գտնվող 0.3498 հա հողամասը ձեռք բերելու համար և համաձայն մրցույթային հանձնաժողովի 14.02.2025թ. N 01 արձանագրության` ճանաչվել է հաղթող.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1. Աշտարակ համայնքի Նոր Եդեսիա բնակավայրի 02-080-0120-0098 ծածկագրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0.3498 հա գյուղատնտեսական նշանակության / արոտ/ հողամասի նկատմամբ Դավիթ Միհրանի Ստեփանյանի հետ 25 տարի ժամկետով կնքել վարձակալության իրավունքի տրամադրման պայմանագիր:
2. Վարձակալությանիրավունքի տրամադրման տարեկան վճարը կազմում է 35000 / երեսունհինգ հազար / ՀՀ դրամ:
3. Քաղաքաշինության և հողաշինության, ֆինասատնտեսագիտական և գնումների բաժիններին / Ն. Մուրադյան, Ա. Արամյան/
- Սույն որոշման 1,2 կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն: