Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 15
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 12
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՆՎԵՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աշտարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Ռուդիկ Հայրապետյանի լիազորված անձ Նիկոլ Հայրապետյանի 08․11․2024թ․ N 12638 և N 12639, Մերուժան Հարությունյանի 15․11․2024թ․ N 12944, Խաչիկ Բունիաթյանի 19․11․2024թ․ N 13038, Հրաչ Գասպարյանի 20․11․2024թ․ N 13090, Էդիկ Ղալաչյանի 21․11․2024թ․ N 13160, Վարդան Բոբոխյանի լիազորված անձ Մարտին Մկրտչյանի 26․11․2024թ․ N 13347, Դավիթ Մանուկյանի 26․11․2024թ․ N 13360 և Իշխան Պետրոսյանի 29.11.2024թ. N 13601 դիմումները, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին կետի 8-րդ ենթակետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 26.05.2016թ. N 550-Ն որոշման և <Տեղական ինքնակառավարման մասին> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին`

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է․

1. Աշտարակ համայնքի Ղազարավան բնակավայրի 1-ին փողոց, N 59 հասցեում գտնվող, 02-068-0039-0022 ծածկագրով 891քմ մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը ուղղակի վաճառքով՝ 3 000 000 /երեք միլիոն/ ՀՀ դրամ արժեքով օտարել կից, ընդլայնվող 02-068-0039-0021 ծածկագրով բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասի սեփականատեր Ռուդիկ Նիկոլի Հայրապետյանին:

2. Աշտարակ համայնքի Ղազարավան բնակավայրի 1-ին փողոց, 4-րդ նրբանցք, N 46/1 հասցեում գտնվող, 02-068-0039-0018 ծածկագրով 182քմ մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը ուղղակի վաճառքով՝ 1 000 000 /մեկ միլիոն/ ՀՀ դրամ արժեքով օտարել կից, ընդլայնվող 02-068-0039-0003 ծածկագրով բնակավայրերի նշանակության այլ հողամասի սեփականատեր Ռուդիկ Նիկոլի Հայրապետյանին:

3. Աշտարակ համայնքի Կարբի բնակավայրի 2-րդ փողոց, 5-րդ փակուղի, N 1/1 հասցեում գտնվող, 02-058-0102-0080 ծածկագրից համայնքային սեփականություն հանդիսացող 45քմ բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը ուղղակի վաճառքով՝ 400 000 /չորս հարյուր հազար/ ՀՀ դրամ արժեքով օտարել կից, ընդլայնվող 02-058-0102-0011 ծածկագրով բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասի սեփականատեր Մերուժան Դավիթի Հարությունյանին:

4. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի Ն. Աշտարակեցու փողոց, N 3/7 հասցեում գտնվող, 02-001-0191-0087 ծածկագրով, համայնքային սեփականություն հանդիսացող 106,4քմ բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողամասը ուղղակի վաճառքով՝ 900 000 /ինը հարյուր հազար/ ՀՀ դրամ արժեքով օտարել կից, ընդլայնվող 02-001-0191-0006 և 02-001-0191-0074 ծածկագրերով բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողամասերի սեփականատեր Խաչիկ Վազգենի Բունիաթյանին:

5. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի Արա-1 թաղամաս, 3-րդ փողոց, N 65/1 հասցեում գտնվող, 02-001-0153-0053 ծածկագրով, համայնքային սեփականություն հանդիսացող 288,1քմ բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը ուղղակի վաճառքով՝ /կադաստրային արժեքի 200%-ի չափով/ օտարել կից, ընդլայնվող 02-001-0153-0052 ծածկագրով բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասի սեփականատեր Հրաչ Թորոսի Գասպարյանին:

6. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի ՈՒլատիտիկ 2-րդ թաղամաս, 7-րդ փողոց, N 21/1 հասցեում գտնվող, 02-001-0117-0019 ծածկագրով, համայնքային սեփականություն հանդիսացող 274քմ բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը ուղղակի վաճառքով՝ 1 500 000 /մեկ միլիոն հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամ արժեքով օտարել կից, ընդլայնվող 02-001-0117-0038 ծածկագրով բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասի սեփականատեր Էդիկ Նորիկի Ղալաչյանին:

7. Աշտարակ համայնքի Ագարակ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 02-004-0213-0056 ծածկագրով 0,051հա հողամասը /այլ հողատեսք/ ուղղակի վաճառքով՝ 1 000 000 /մեկ միլիոն/ ՀՀ դրամ արժեքով օտարել կից՝ ընդլայնվող 02-004-0213-0020 ծածկագրով գյուղատնտեսական նշանակության հողամասի սեփականատեր Վարդան Գրիգորի Բոբոխյանին:

8. Աշտարակ համայնքի Փարպի բնակավայր, Ագարակի խճուղի, N 1/1 հասցեում գտնվող, 02-110-0152-0044 ծածկագրով, համայնքային սեփականություն հանդիսացող 1063քմ բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողամասը ուղղակի վաճառքով՝ 6 000 000 /վեց միլիոն/ ՀՀ դրամ արժեքով օտարել կից, ընդլայնվող 02-110-0152-0026 ծածկագրով բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողամասի սեփականատեր Դավիթ Հունանի Մանուկյանին:

9. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի Մուղնի 3-րդ թաղամաս, N 22/2 հասցեում գտնվող, 02-001-0324-0138 ծածկագրով, համայնքային սեփականություն հանդիսացող 45քմ բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը ուղղակի վաճառքով՝ 500 000 /հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամ արժեքով օտարել կից, ընդլայնվող 02-001-0324-0132 ծածկագրով բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասի սեփականատեր Իշխան Սամվելի Պետրոսյանին:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Նախագիծ կազմող ՆՎԵՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner