Հիմք ընդունելով Կարեն Գալստյանի 27.02.2025թ. N 2165 դիմումը և Աշտարակ համայնքի ավագանու 11.03.2025թ. N 41-Ա որոշումը, նկատի ունենալով այն հանգամանքը, որ օտարվող հողամասը սահմանակից է ընդլայնվող հողամասերին և օտարվող հողամասն արտաքին պարագծով 60 տոկոսից ավել պարփակված է ընդլայնվող հողամասերով, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ մասի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 26.05.2016թ. N 550-Ն որոշման 3-րդ կետի պահանջներով,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Աշտարակ համայնքի Փարպի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության 02-110-0168-0019 ծածկագրով 0,0738հա հողամասը /խոտհարք/ ուղղակի վաճառքով՝ 600 000 /վեց հարյուր հազար/ ՀՀ դրամ արժեքով օտարել կից՝ ընդլայնվող 02-110-0168-0018, 02-110-0168-0020 և 02-110-0168-0026 ծածկագրերով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասերի սեփականատեր Կարեն Նորիկի Գալստյանին:
2. Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժիններին /Ն. Մուրադյան, Ա. Արամյան/
- Սույն որոշման 1 կետի հանձնարարականն ընդունել ի գիտություն: