Հիմք ընդունելով Տիգրան Հարությունյանի 19.01.2024թ. N 564 դիմումը, հողամասի փաստացի կատարված չափագրությունը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 24 կետի պահանջներով`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1. Աշտարակ համայնքի, Ուջան բնակավայրի 02-109-0070-0005 ծածկագրից, 76.4 քմ մակերեսով բնակավայրերի նշանակության, այլ հողամասի գործառնական նշանակությունը, առանց հողամասի նպատակային նշանակության փոփոխության, համարել փոփոխված որպես բնակելի կառուցապատման:
2. Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժիններին /Ն. Մուրադյան, Ա. Արամյան/
- Հողային հաշվեկշռում կատարել համապատասխան ուղղումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: