Հիմք ընդունելով Էդուարդ Ջեյրանյանի լ/ա Արմեն Հարությունյանի 25.11.2024թ. N 13311՝ անշարժ գույքին հասցե տալու մասին դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1. Համայնք Աշտարակ, Տեղեր բնակավայրում գտնվող անշարժ գույքին /ծածկագիր՝ 02-106-0120-0012/ տալ 24 համարը և հասցեն համարել`
- Աշտարակ համայնք, Տեղեր բնակավայր, Այգեգործական թաղամասի 15-րդ փողոց, այգետնակ N 24:
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն.Մուրադյան/
-Հատակագծերում կատարել նշումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: