Հիմք ընդունելով Աշտարակի համայնքապատկան հողերի օգտագործման և պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող հանձնաժողովի 05.08.2022թ. թիվ 57 արձանագրությունը և հողամասի փաստացի կատարված չափագրությունը, համայնքային սեփականություն հանդիսացող ըստ կադաստրային քարտեզների 02-112-0200-0011 ծածկագրով 0.7577 հա գյուղատնտեսական նշանակության վարելահողը ցածրարժեք հողատեսքից բարձրարժեք պտղատու կորիզավոր այգու փոխադրելու մասին, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 17.09.2009թ թիվ 1066-Ն որոշման 7-րդ կետի և <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1.Աշտարակ համայնքի Օհանավան բնակավայրում, համայնքային սեփականություն հանդիսացող 02-112-0200-0011 ծածկագրով 0,7577 հա գյուղատնտեսական նշանակության վարելահող ցածրարժեք հողատեսքից փոխադրել բարձրարժեք պտղատու կորիզավոր այգու:
2.Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժիններին / Ս. Թումասյան, Ա. Արամյան/
-Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություներ և գրանցումներ, սույն որոշման մասին տեղեկացնել ՀՀԱԳԿԿ անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանմանը: