Ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1. Աշտարակ համայնքի Կոշ բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքին /ծածկագրեր՝ 02-061-0070-0040-ից 0.0280 հա/ տալ 89/1 համարը և հասցեն համարել`
- Աշտարակ համայնք, Կոշ բնակավայր, 1-ին փողոց, 89/1 հողամաս:
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն.Մուրադյան/
-Հատակագծերում կատարել նշումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: