Հիմք ընդունելով Խաչատուր Փայլակի Նիկողոսյանի 15.07.2024թ N 7900՝ դիմումը, ղեկավարվելով <Ինքնակամ կառուցված շենքների, շինությունների և ինքնակամ զբաղեցրած հողամասերի իրավական կարգավիճակի մասին> 2002թ. դեկտեմբերի 26-ի ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ կետի ա) ենթակետի և ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով, նկատի ունենալով, որ Աշտարակ համայնքի Բյուրական բնակավայրում գտնվող Խաչատուր Փայլակի Նիկողոսյանի ընտանիքի կողմից փաստացի տիրապետվող /ծածկագիր՝ 02-028-0212-0003/ 0,19345 հա հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, այն ընդգրկված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության, ինչպես նաև հնագիտական պատմամշակույթային հողերի պահպանման գոտիներում և այդ հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի առաջացնում սերվիտուտ`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ․
1․ Ճանաչել Խաչատուր Փայլակի Նիկողոսյանի /ծնվ. 24.06.1964թ./, Արևիկ Գարիկի Գալստյանի /ծնվ. 04.04.1971թ./, Հեղինե Խաչատուրի Նիկողոսյանի /ծնվ. 25.09.1990թ./ սեփականության իրավունքն ըստ Աշտարակ համայնքի Բյուրական բնակավայրի կադաստրային քարտեզի 02-028-0212-0003 կադաստրային ծածկագրով 0,19345 հա փաստացի օգտագործվող հողամասի նկատմամբ:
2. Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժիններին /Ն․ Մուրադյան, Ա. Արամյան/
- Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ: