Այսօր: Կիրակի, 24 Նոյեմբերի 2024թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 55
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



23 նոյեմբերի 2024 թ.

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Վարդան Բասումյանի լիաղորված անձ Սևակ Ալեքսանյանի 22.07.2024թ. N 8227 դիմումը և Աշտարակ համայնքի ավագանու 11.11.2024թ. N 138-Ա որոշումը, նկատի ունենալով այն հանգամանքը, որ օտարվող հողամասերը արտաքին պարագծի 60 տոկոսից ավել պարփակված են ընդլայնվող հողամասով, ինչպես նաև օտարվող հողամասերը որպես առանձին գույքային միավոր հնարավոր չէ օտարել աճուրդային կարգով, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ մասի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին կետի 8-րդ ենթակետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 26.05.2016թ. N 550-Ն որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետի պահանջներով,

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

1. Համայնքային սեփականություն հանդիսացող, Աշտարակ համայնքի Սաղմոսավան բնակավայրի 1-ին փողոց, 4-րդ փակուղի, N 2/2 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության 02-093-0012-0131 ծածկագրով 112քմ բնակելի կառուցապատման հողամասը 657 000 /վեց հարյուր հիսունյոթ հազար/ ՀՀ դրամով և 02-093-0012-0133 ծածկագրով 15,9քմ բնակելի կառուցապատման հողամասը 93 000 /իննսուներեք հազար/ ՀՀ դրամ արժեքով ուղղակի վաճառքով օտարել կից ընդլայնվող 02-093-0012-0166 ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության հողամասի սեփականատեր Վարդան Կարապետի Բասումյանին:

2. Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժիններին /Ն․ Մուրադյան, Ա. Արամյան/

- Սույն որոշման 1 կետի հանձնարարականն ընդունել ի գիտություն:

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Վարուժան Վարդանյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner