Հիմք ընդունելով Ջեմմա Արզումանյանի լ/ա Անդրանիկ Բարսեղյանի 19.03.2025թ. N 3146՝ դիմումը, ժառանգության իրավունքի վկայագիրը /տրված 14.03.2025թ., գմ 533/, բնակավայրերի նշանակության հողամասերի փաստացի կատարված չափագրությունը, ղեկավարվելով <Ինքնակամ կառուցված շենքների, շինությունների, ինքնակամ զբաղեցրած հողամասերի իրավական կարգավիճակի մասին> 2002թ. դեկտեմբերի 26-ի ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ ա) ենթակետի նկատի ունենալով այն հանգամանքը, որ Աշտարակ համայնք, Ոսկեվազ բնակավայրում հատկացված 0.15 հա տնամերձ հողամասից /ծածկագիր 02-087-0060-0014 և 02-087-0060-0011/ փաստացի չափագրման արդյունքում ավել օգտագործվող 0.0692 հա /ընդամենը 0.2192 հա/ հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, այն չի ընդգրկվել ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության, ինչպես նաև հնագիտական պատմամշակույթային հողերի պահպանման գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի առաջացնում սերվիտուտ`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1. Ճանաչել Ջեմմա Սմբատի Արզումանյանի /ծնված 08.05.1985թ./ սեփականության իրավունքը՝ Աշտարակ համայնքի Ոսկեվազ բնակավայրում հատկացված՝ 0.15 հա բնակավայրերի, բնակելի կառուցապատման հողամասերից՝ փաստացի չափագրության արդյուքում 02-087-0060-0014 ծածկագրում ընդամենը 0.1078 հա և 02-087-0060-0011 ծածկագրում ընդամենը 0.1114 հա բնակավայրերի, բնակելի կառուցապատման հողամասերից ավել օգտագործվող 0.0692 հա /ընդհանուր 0.2192 հա/:
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն. Մուրադյան/
- Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ: