Հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2009թ. դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 22․07․2024թ․ N 2/փ-305 և 21․08․2024թ․ N 2/փ-338 դրական եզրակացությունները` Աշտարակ քաղաքում և Օշական բնակավայրում գտնվող հողամասերի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին, ղեկավարվելով ՀՀ կառավարության 29.12.2011թ. N 1920-Ն որոշման և <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ինմ ասի 31-րդ կետի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին՝
Ո Ր ՈՇ ՈՒ Մ Է. 1. Հաստատել Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի վարչական սահմաններում գտնվող հատուկ պահպանվող տարածքների նպատակային նշանակության 02-001-0736-0007 ծածկագրից 0,03685հա հանգստի համար նախատեսված հողամասի նպատակային նշանակությունը բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության փոփոխությունը:
2. Հաստատել Աշտարակ համայնքի Օշական բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, քաղաքացու սեփականություն հանդիսացող 02-113-0239-0122 ծածկագրով 1,82874հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասից 0,43307հա հողամասի /0,01007հա արոտավայր և 0,423հա այլ հողատեսք/ նպատակային նշանակությունը բնակավայրերի հողեր նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության փոփոխությունը:
3. Բոլոր կետերում նշված փոփոխությունները սահմանված կարգով արտացոլել Աշտարակ համայնքի հողերի հաշվառման տարեկան հաշվեկշռում, Աշտարակ քաղաքի և Օշական բնակավայրի ընթացիկ քաղաքաշինական քարտեզներում:
|