Հիմք ընդունելով ,,Ճանապարհային դեպարտամենտ,, հիմնադրամի տնօրենի լիազորված անձ՝ Դավիթ Սիմոնյանի 07.04.2025թ. N 4037` հողամասի բաժանվող մասին հասցե տալու մասին դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Աշտարակ համայնքի Կոշ բնակավայր, 1-ին փողոց, 1-ին փակուղի 1 հասցեում գտնվող հողամասի բաժանվող մասին /ծածկագիր` 02-061-0050-0082-ից, 0․00424 հա/ տալ 1/1 համարը և հասցեն համարել`
- Աշտարակ համայնք, Կոշ բնակավայր, 1-ին փողոց, 1-ին փակուղի, 1/1 հողամաս:
Հողամասի մնացած մասի /0․18927 հա/ և շինության հասցեն թողնել նույնը՝
- Աշտարակ համայնք, Կոշ բնակավայր, 1-ին փողոց, 1-ին փակուղի, 1 բնակելի տուն:
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն. Մուրադյան/
- Հատակագծերում կատարել նշումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: