Հիմք ընդունելով Աշտարակ համայնքի ավագանու 10.11.2023թ. N 159-Ա որոշումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ կետի և ՀՀ հողային օրենսգրքի 67-70 հոդվածների պահանջներով, հաշվի առնելով այն, որ Ա. Կարապետյանը 09.10.2024թ. հայտ է ներկայացրել աճուրդային հանձնաժողովին՝ 02-001-0022-0009 ծածկագրով 0.1051 հա հողամասը ձեռք բերելու համար և համաձայն աճուրդային հանձնաժողովի 23.10.2024թ. N 11 արձանագրության ճանաչվել է հաղթող, նկատի ունենալով, որ նշված հողամասը չի դասվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի շարքին՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի Վառոյի Ձորակ 3-րդ թաղամաս N 100/2 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող /սեփ. վկայական N 20112023-02-0064 տրվ. 20.12.2023թ./ 0.1051 հա բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողամասի նկատմամբ Աղասի Սերյանի Կարապետյանի / անձ՝ 011527199 տրվ. 10.02.2021թ. 001 / հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:
2.Հողամասի վաճառքի գինը կազմում է 4668332 / չորս հարյուր վաթսունվեց հազար երեք հարյուր երեսուներկու / ՀՀ դրամ:
3.Քաղաքաշինական գործունեություն սկսել` տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքի, համաձայնեցված նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում:
4. Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժիններին / ժ/պ Վ. Վարդանյան, Ա. Արամյան/:
- Սույն որոշման 1, 2, 3 կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն: