Հիմք ընդունելով անշարժ գույքի նվիրաբերության 21.08.2013թ. ՍՄ 2709 պայմանագրի 4.3 կետը, ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1 կետի 21-րդ ենթակետի և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605 հոդվածի 6-րդ կետի դրույթներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ բարեգործություն ստացողը անշարժ գույքը չի օգտագործել ըստ նպատակային նշանակության և չի կատարել պայմանագրի 1.3 կետով սահմանված պայմանը՝ <Նոր Հալեպ> բնակելի թաղամաս հիմնելու և այն կառուցապատելու նպատակով, համայնքի ավագանին՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է. 1.Լուծել Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղի N 6 հասցեում գտնվող /ծածկագիր՝ 02-001-0410-0110/ 4,8հա բնակավայրերի նշանակության հողամասի նկատմամբ Աշտարակի քաղաքապետի և <Սիրիահայերի Հիմնախնդիրները Համակարգող Կենտրոն> հասարակական կազմակերպության միջև 21.08.2013թ. կնքված անշարժ գույքի նվիրաբերության /ՍՄ 2709/ պայմանագիրը:
2. Սույն որոշման 1-ին կետից բխող իրավական ակտերի ընդունումը վերապահել համայնքի ղեկավարին:
|