Հիմք ընդունելով Հայկ Ալիկի Թադևոսյանի 06.05.2025թ N 5438 դիմումը, գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին 05/05/2025 N Կ-05052025-02-0208 և 06/05/2025 N Կ-06052025-02-0013 որոշումների կապակցությամբ, ղեկավարվելով ՀՀ Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի, <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի պահանջներով`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1.Հայկ Ալիկի Թադևոսյանին /ծնվ. 22.04.1974թ./ և Վարդ Վարազդատի Թադևոսյանին /ծնվ. 20.02.1947թ./ սեփականության իրավունքով պատկանող ըստ Աշտարակ համայնքի Կարբի բնակավայրի կադաստրային քարտեզի 02-058-0118-0040 ծածկագրով 0.15392 հա բնակավայրերի նշանակության հողամասի մեջ ներառված 0.00076 հա բնակավայրերի այլ նշանակության հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել բնակավայրերի բնակելի կառուցապատման:
2. Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնիններին /Ն. Մուրադյան, Ա. Արամյան/
-Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ: