Հիմք ընդունելով Էդգար Առաքելյանի 20.03.2025թ. N 3238՝ անշարժ գույքին հասցե տալու մասին դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1. Համայնք Աշտարակ, Բյուրական բնակավայրում գտնվող անշարժ գույքին /ծածկագիր՝ 02-028-0156-0002/ տալ 17 համարը և հասցեն համարել`
-Աշտարակ համայնք, Բյուրական բնակավայր, 49-րդ փողոց, 17 հողամաս:
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն. Մուրադյան/
-Հատակագծերում կատարել նշումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: