Հիմք ընդունելով 2018թ. բյուջեով չկանխատեսված ծախսերի կամ նախատեսված ծախսերի լրացուցիչ ֆինանսավորման անհրաժեշտությունը և ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, 90-րդ հոդվածի 1-ին, 4-րդ մասերի, <Բյուջետային համակարգի մասին> ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին, 5-րդ կետերի պահանջներով, համայնքի ավագանին`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է.
1. Համաձայնություն տալ Աշտարակ համայնքի 2018թ. բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդի միջոցներից 15 մլն դրամի չափով, ըստ անհրաժեշտության, ուղղել վարչական բյուջե` տարբեր բնագավառներում առաջացած ծախսերի ֆինանսավորման համար: |