Հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2009թ. դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 31.08.2023թ. N 2/փ-273, 12․09․2023թ․ N 2/փ-292, 15․09․2023թ․ N 2/փ-306 և 26․09․2023թ․ N 2/փ-313 դրական եզրակացությունները` Աշտարակ համայնքի Արուճ բնակավայրի 02-022-0010-0020 ծածկագրից 0,09344հա, Բազմաղբյուր բնակավայրի 02-024-0022-0011 ծածկագրով 0,0226հա, Աշտարակ քաղաքի 02-001-0457-0041 ծածկագրով 0,0513հա և 02-001-0213-0005 ծածկագրից 0,17347հա հողամասերի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին, ղեկավարվելով ՀՀ կառավարության 29.12.2011թ. N 1920-Ն որոշման և <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է. 1.Հաստատել Աշտարակ համայնքի Արուճ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 02-022-0010-0020 ծածկագրից 0,09344հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, պահեստարանների գործառնական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության փոփոխությունը:
2. Հաստատել Աշտարակ համայնքի Բազմաղբյուր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, քաղաքացու սեփականություն հանդիսացող 02-024-0022-0011 ծածկագրով 0,0226հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողի նպատակային նշանակությունը բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության փոփոխությունը:
3. Հաստատել Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի վարչական սահմաններում գտնվող, քաղաքացու սեփականություն հանդիսացող 02-001-0457-0041 ծածկագրով 0,0513հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողի նպատակային նշանակությունը բնակավայրերի հողեր նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության փոփոխությունը:
4. Հաստատել Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի վարչական սահմաններում գտնվող, քաղաքացու սեփականություն հանդիսացող 02-001-0213-0005 ծածկագրով 0,8451հա գյուղատնտեսական նշանակության հողամասից 0,17347հա վարելահողի նպատակային նշանակությունը բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության փոփոխությունը:
5.Նշված փոփոխությունները սահմանված կարգով արտացոլել Աշտարակ համայնքի հողերի հաշվառման տարեկան հաշվեկշռում, Աշտարակ քաղաքի, Բազմաղբյուր և Արուճ բնակավայրերի ընթացիկ քաղաքաշինական քարտեզներում:
|